Իժևսկի դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի

Իժևսկի դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի



Ռուսաստանի Իժևսկ քաղաքի դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի, որոնցից 11-ը երեխա են, վիրավորվել է ավելի քան 20 մարդ` հայտնել են Ուդմուրտիայի կառավարության մամուլի ծառայությունում։ Նախօրեին նշվում էր 15 զոհի մասին:
Սեպտեմբերի 26-ի առավոտյան լրատվամիջոցները տեղեկացրին, որ անհայտ անձը ներխուժել է Իժևսկի թիվ 88 դպրոց, կրակոցներ արձակել անվտանգության աշխատակցի, ապա նաև դպրոցականների ուղղությամբ: Հրաձգությունից հետո հանցագործը ինքնասպան է եղել:

ՌԴ կրթության նախարար Սերգեյ Կրավցովը հայտնել է, որ հարձակվողի մոտ ախտորոշվել է շիզոֆրենիա, նա գտնվել է դիսպանսերային հսկողության տակ։ Իժևսկում եռօրյա սուգ է հայտարարվել: