Հայաստանից Թուրքիա մարդասիրական օգնության և որոնողափրկարարական խմբի ուղարկումը հուզիչ է. Փաուեր
		14.02.2023 . Միջազգային


ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Սամանթա Փաուերը հուզիչ է որակել Հայաստանի կողմից Թուրքիա մարդասիրական օգնության և որոնողափրկարարական խմբի ուղարկումը: Փաուերը Twitter-ի իր միկրոբլոգում նշել է, որ 35 տարվա մեջ առաջին անգամ բացվել է Հայաստանի և Թուրքիայի սահմանային անցակետը, որպեսզի օգնությունը հասնի երկրաշարժից տուժածներին:

Նա հիշեցրել է, որ Հայաստանը Թուրքիա է ուղարկել 100 տոննա պաշար և որոնողափրկարարական խումբ: