Եվրամիությունը հաջորդ շաբաթ Հայաստան կուղարկի 100 հոգուց բաղկացած առաքելություն. Ֆոն դեր Լայեն

Եվրամիությունը հաջորդ շաբաթ Հայաստան կուղարկի 100 հոգուց բաղկացած առաքելություն. Ֆոն դեր Լայեն



Եվրամիությունը հաջորդ շաբաթ Հայաստան կուղարկի 100 հոգուց բաղկացած առաքելություն՝ հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Նախօրեին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումնից հետո Ֆոն դեր Լայենը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում:

«ԵՄ-ն Հայաստանի հուսալի գործընկերն է։ Հաջորդ շաբաթ Հայաստան է ուղարկվելու խաղաղությանն ու կայունությանը նպաստող 100 հոգանոց առաքելություն։ Մենք ողջունում ենք ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում ձեռք բերված առաջընթացը և հետագայում ևս զարգացնելու ենք ներուժը տնտեսական ներդրումների մեր ծրագրի շրջանակներում»,- նշել է պաշտոնյան: