Սուրեն Պապիկյանը և Սերգեյ Շոյգուն քննարկել են պաշտպանական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր 10.02.2023 . Միջազգային

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև պաշտպանական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։