Արևմուտքն Ուկրաինային կտրամադրի այն օգնությունը, որի կարիքն ունի Կիևը. Բայդեն

Արևմուտքն Ուկրաինային կտրամադրի այն օգնությունը, որի կարիքն ունի Կիևը. Բայդեն



Արևմուտքն Ուկրաինային կտրամադրի այն օգնությունը, որի կարիքն ունի Կիևը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Նա չի հստակեցրել՝ արդյոք ԱՄՆ-ը աջակցո՞ւմ է Ուկրաինային Գերմանիայի կողմից տանկեր տրամադրելու գաղափարին:

Ավելի վաղ Süddeutsche Zeitung թերթը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ջո Բայդենի հետ վերջերս կայացած հեռախոսազրույցում նրան տեղեկացրել է Կիևին Leopard 2 մարտական տանկերի մատակարարումը թույլատրելու Բեռլինի մտադրության մասին միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնն իր կողմից Ուկրաինային Abrams տանկեր տրամադրի: