Չինաստանն ու Ռուսաստանը կամրապնդեն փոխանակումները բոլոր մակարդակներում. ՉԺՀ ԱԳՆ

Չինաստանն ու Ռուսաստանը կամրապնդեն փոխանակումները բոլոր մակարդակներում. ՉԺՀ ԱԳՆ



Չինաստանը և Ռուսաստանը 2023 թվականին կամրապնդեն փոխանակումները բոլոր մակարդակներում՝ երկկողմ հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։ 

«Նոր տարում երկու երկրները կամրապնդեն փոխանակումները բոլոր մակարդակներում, որպեսզի նպաստեն երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմանը»,- հայտարարել է Մաո Նինը: 

 

Նա չի հստակեցրել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի` Ռուսաստան այս տարի նախատեսվող այցի ժամկետը։