Ալիևի երեկվա հայտարարությունն էթնիկ զտումների մաքուր խոստովանություն էր. Մարուքյան



Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ նախօրեին ասուլիսի ընթացքում հնչեցրած հակահայկական հայտարարություններին:

«Ալիևի երեկվա հայտարարությունը Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ պետական մակարդակով իրականացված էթնիկ զտումների մաքուր խոստովանություն էր։ Նա ասաց, որ ճանապարհը բաց է նրանց համար, ովքեր չեն ցանկանում լինել Ադրբեջանի քաղաքացի, նրանք կարող են հեռանալ մեքենաներով կամ ռուս խաղաղապահների ավտոբուսներով»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Մարուքյանը։