Լոս Անջելեսի քաղաքապետ Քերըն Բասը դատապարտել է Լաչինի միջանցքի շրջափակումը
		04.01.2023 . Միջազգային


Լոս Անջելեսի քաղաքապետ Քերըն Բասը միացել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի կոչին, որն ուղղված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ ջանքեր գործադրելու խնդրանքով:

«Ես կանգնած եմ Լոս Անջելեսի հայ համայնքի կողքին՝ կոչ անելով վերջ տալ Լաչինի միջանցքի շրջափակմանը։ Մենք պետք է հստակ ցույց տանք մեր հավատարմությունը ազատությանը՝ օգնելով Արցախի ժողովրդին։

Սա ճգնաժամ է և անգործության դեպքում այն միայն կվատթարանա: Կյանքեր են վտանգված»,- գրել է քաղաքապետը Թվիթերի իր միկրոբլոգում: