Շախմատի մրցույթ Ախալքալաքում

Շախմատի մրցույթ Ախալքալաքում

Դեկտեմբերի 18-ին Ախալքալաքում տեղի ունեցավ շախմատի մրցույթ, որը կազմակերպել էր Ախալքալաքի քաղաքապետարանը: Մասնակիցները 70-ն էին՝ 26 աղջիկ և  44 տղա:
Աղջիկների խմբում երրորդ հորիզոնականն է զբաղեցրել Անահիտ Մոսոյանը (գյուղ Դիլիսկա),երկրորդ հորիզոնականը Սիրուշ Եզոյանը (գյուղ Դիլիսկա)և առաջին հորիզոնականը զբաղեցրել է Սոնա Կարախանյանը  Ախալքալաքից։
Մինչև 12 տարեկան տղաների խմբում երրրոդ հորիզոնականը զբաղեցրել է  Տիգրան Չախալյանը , երկրորդ հորիզոնականը Նաիրի Սահարյանը եւ  առաջին հորիզոնականն է զբաղեցրել  Դավիթ Ղռմաջյանը։
12-ից բարձր տարիքային  խմբում երրորդ հորիզոնականը զբաղեցրել է  Սանասար Ռստակյանը, երկրորդ հորիզոնականը՝ Վարդան Մանուկյանը եւ  առաջին  հորիզոնականում  Վոլոդյա Վարդերեսյանն է։
Նշենք, որ մրցույթի վերջում մասնակիցները  Ախալքալաքի քաղաքապետարանի կողմից պարգեւատրվեցին հավաստագրերով և անակնկալ նվերներով: