Ադրբեջանի մոտեցումը, որ Ղարաբաղի հարցը լուծված է, որևէ ձևով չի օգնում առաջ ընթանալուն. ԱԽ քարտուղար

Ադրբեջանի մոտեցումը, որ Ղարաբաղի հարցը լուծված է, որևէ ձևով չի օգնում առաջ ընթանալուն. ԱԽ քարտուղար



Հայկական կողմը պնդում է, որ խաղաղության պայմանագիրը, որը պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի երկկողմ օրակարգն ամփոփող փաստաթուղթ, և Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքների և անվտանգության հարցը տարանջատել:
Այս հարցին Ազգային ժողովում անդրադարձավ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ նշելով, որ ադրբեջանական կողմի մոտեցումները թույլ չեն տալիս գործընթացում առաջընթաց գրանցել:
«Ինչո՞ւ է հայկական կողմը եկել այն եզրակացության, որ այդ հարցերը տարանջատված մնան, որովհետև երբ մենք Վաշինգտոնում քննարկումներ  ենք ունեցել, և ավելի հստակություն է ստեղծվել միջազգային մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, մենք մեր հավանությունն ենք տվել, որ հարցերը տարանջատվեն: Բայց երբ միջազգային մեխանիզմի վերաբերյալ հստակություն չկա, ապա դա դժվարացնում  է հայկական կողմին խաղաղության պայմանագրի մասով առաջ գնալ:
Ընդհանրապես Ադրբեջանի մոտեցումը, որ Ղարաբաղի հարցը լուծված է, որևէ ձևով չի օգնում այս հարցով առաջ ընթանալուն: Ղարաբաղի հարցը ադրբեջանական կողմի համար դարձել է «փիղը սենյակում», այսինքն՝ խնդիրը կա, բայց փորձում են ձևացնել, թե այն չկա»:

Գրիգորյանը նշեց, որ հայկական կողմից աշխատանքները շարունակելու են այն ուղղությամբ, որ հարցերը տարանջատվեն: