Միջազգային հանրությանը խնդրում ենք ստիպել Ադրբեջանին՝ հեռանալ Հայաստանի հողերից. Ինարիտու

Միջազգային հանրությանը խնդրում ենք ստիպել Ադրբեջանին՝ հեռանալ Հայաստանի հողերից. Ինարիտու



Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինարիտուն Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ Սոթքում է:
«Այս ամբողջ շրջանը սեպտեմբերին ռմբակոծվել է Ադրբեջանի կողմից, ինչը հանգեցրել է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և հարյուրավոր տների ավերման։ Մենք միջազգային հանրությանը խնդրում ենք գործել և ստիպել Ադրբեջանին՝ հարգել խաղաղության օրակարգը և հեռանալ Հայաստանի հողերից»,- գրել է իսպանացի պատգամավորը:

Ինարիտուն Հայաստան է ժամանել երկօրյա այցով: Նախօրեին նա այցելել էր Ջերմուկ: