Ավելի քան երկու ժամ է՝ Արցախ-Հայաստան միակ մայրուղին փակ է. Արցախի տեղեկատվական շտաբ

Ավելի քան երկու ժամ է՝ Արցախ-Հայաստան միակ մայրուղին փակ է. Արցախի տեղեկատվական շտաբ


Ավելի քան երկու ժամ է՝ շարունակում է փակ մնալ Արցախ-Հայաստան միակ մայրուղին: Այս մասին ասված է Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրության մեջ:

 

«Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Շուշիի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական կեղծ պատճառաբանությամբ փակել են մայրուղին:

 

Ճանապարհը բացելու նպատակով ադրբեջանական կողմի հետ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատուները շարունակում են ակտիվ բանակցություններ վարել:

 

Խնդրի հնարավորինս արագ կարգավորման ուղղությամբ Արցախի լիազոր պետական մարմինները օպերատիվ կապի մեջ են խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ:

 

Իրավիճակի փոփոխության դեպքում հանրությանը պատշաճ կտեղեկացվի»,- ասված է շտաբի Ֆեյսբուքի գրառման մեջ: