Արցախում հարգանքի տուրք են մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին
		07.12.2022 . Արցախ


Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն այսօր՝ դեկտեմբերի 7-ին, այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1988 թ. Սպիտակի աղետալի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին:

Այնուհետև ԱԺ նախագահը զինվորական պանթեոնում ծաղիկներ է խոնարհել Արցախյան 3 պատերազմներում նահատակված հերոսների հիշատակին:

Խորհրդարանի ղեկավարին ուղեկցում էին ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը, խմբակցությունների ղեկավարներն ու պատգամավորներ: