Թուրքիայի խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո պատգամավոր է հոսպիտալացվել
		06.12.2022 . Միջազգային


Թուրքիայի Ազգային մեծ ժողովում բյուջեի քննարկումների ժամանակ պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, պատգամավորներից մեկը գլխի վնասվածքով հոսպիտալացվել է՝ հայտնում են տեղական լրատվամիջոցները:

«Պատգամավորների միջև լեզվակռիվը վերածվել է կոնֆլիկտի: «Լավ կուսակցության» անդամ Հուսեյն Օրսը հոսպիտալացվել է ծեծկռտուքի ժամանակ ստացած գլխի վնասվածքով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նիստը նախագահող խորհրդարանի փոխխոսնակ Հայդար Աքարը վեճից հետո ժամանակավորապես ընդհատել է նիստը։