ԱՄՆ Կոնգրեսի որոշ օրենսդիրներ կոչ են անում ամբողջությամբ դադարեցնել օգնությունն Ուկրաինային. WP

ԱՄՆ Կոնգրեսի որոշ օրենսդիրներ կոչ են անում ամբողջությամբ դադարեցնել օգնությունն Ուկրաինային. WP



ԱՄՆ Կոնգրեսի որոշ ծայրահեղ աջ օրենսդիրներ կոչ են անում ամբողջությամբ դադարեցնել Ուկրաինային տրամադրվող օգնությունը: Այս մասին հայտնում է The Washington Post-ը (WP)՝ հղում անելով Կոնգրեսի աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ Հանրապետական ​​կուսակցության ներկայացուցիչները Կոնգրեսում արդեն բարձրացրել են Ուկրաինային օգնության հարցը։ Որոշ հանրապետականներ կոչ են արել ամբողջությամբ դադարեցնել աջակցությունը, մյուսներն առաջարկել են կրճատել այն:
Մինչև գարուն, հավանաբար, կպահպանվի ժամանակավոր ծախսերի օրինագիծը, որով նախատեսվում է ամսական մոտ 1,5 միլիարդ դոլարի օգնություն տրամադրել Ուկրաինային, այնուհետև կարող են սկսվել քննարկումները:
ԱՄՆ պետքարտուղարությունն էլ, հակառակը, կոչ է արել շարունակել Կիևին ռազմական մատակարարումները: Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն Ուկրաինային ԱՄՆ ռազմական օգնություն է խոստացել, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարում:

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ավելի վաղ հայտնել էր, որ Վաշինգտոնը Կիև կառաքի Hawk հակաօդային պաշտպանության և Stinger հրթիռներով հագեցած Avenger համակարգեր։