Սեուլն արկեր կվաճառի Վաշինգտոնին՝ հետագայում Կիև առաքելու համար. Wall Street Journal

Սեուլն արկեր կվաճառի Վաշինգտոնին՝ հետագայում Կիև առաքելու համար. Wall Street Journal



Հարավային Կորեայի իշխանությունները գտել են Ուկրաինային մահաբեր զենք չմատակարարելու պարտավորությունները շրջանցելու միջոց։ Երկիրը պատրաստվում է հրետանային արկեր վաճառել ԱՄՆ-ին, որոնք Վաշինգտոնը հետագայում կուղարկի Կիև, գրում է Wall Street Journal-ը։
ԱՄՆ-ը Սեուլից կգնի 100,000 արկ 155 մմ տրամաչափի հրետանու համար, որը պետք է մատակարարվի Ուկրաինա: Այն ուկրաինական հրետանային ստորաբաժանումներին կբավարարի առնվազն մի քանի շաբաթվա ինտենսիվ մարտերի համար:
Միևնույն ժամանակ, Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը շարունակում է պնդել, որ Սեուլը դարձյալ մտադիր չէ Կիևին մահաբեր զենք մատակարարել։

Ռուսաստանցի փորձագետներն արդեն գնահատել են այդ քայլի բացասական հետևանքները: Նրանք համոզված են, որ դա կվնասի Մոսկվայի և Սեուլի միջև 30 տարվա ընթացքում ձեռք բերված բարիդրացիական հարաբերությունները: