Հայաստանի և Ղազախստանի պաշտպանության նախարարներն անդրադարձել են պաշտպանական ոլորտում համագործակցության զարգացման հնարավորություններին

Հայաստանի և Ղազախստանի պաշտպանության նախարարներն անդրադարձել են պաշտպանական ոլորտում համագործակցության զարգացման հնարավորություններին


ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում այսօր ընդունել է Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Ռուսլան Ժակսիլիկովի գլխավորած պատվիրակությանը։

 

 

Զրուցակիցները, ողջունելով միմյանց և բարձր գնահատելով հայ-ղազախական երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակը, անդրադարձ են կատարել պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման և ընդլայնման հնարավորություններին։

 

 

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը:

 

 

Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։

 

 

Պաշտպանության նախարարները մտքեր են փոխանակել հայկական և ղազախական բանակներում բարեփոխումների ընթացքի վերաբերյալ։

 

 

Հանդիպման ավարտին Ռուսլան Ժակսիլիկովն իր գործընկերոջը՝ Սուրեն Պապիկյանին, հրավիրել է Ղազախստանի Հանրապետություն։