ԵԱՀԿ Մինսկի խմբի մեխանիզմն այլևս չի գործում, Ադրբեջանը հայտարարել է, որ չի աշխատի այդ ձևաչափով. Ռիքեր

ԵԱՀԿ Մինսկի խմբի մեխանիզմն այլևս չի գործում, Ադրբեջանը հայտարարել է, որ չի աշխատի այդ ձևաչափով. Ռիքեր



Ամերիկյան վարչակազմը պնդում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մեխանիզմն այլևս չի գործում, և Վաշինգտոնը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորմամբ զբաղվում է միայն Երևանի և Բաքվի հետ անմիջական փոխգործակցության ձևաչափով։
«Կարծում եմ՝ հասել ենք այն կետին, որտեղ կարող ենք կոնսենսուսի միջոցով վերջ դնել այդ մանդատին. այն այլևս չի գործում»,- ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին գործերի կոմիտեում լսումների ժամանակ հայտարարել է Կովկասում բանակցությունների գծով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը, հավելել՝ մանդատը, այնուամենայնիվ, բավական օգտակար էր:

«Ադրբեջանը պարզապես հայտարարել է, որ այլևս գործ չի ունենալու Մինսկի խմբի հետ»,- նշել է պաշտոնյան: Ռիքերն ընդգծել է նաև, որ շատ սերտ կապ է պահպանում ֆրանսիացի գործընկերոջ, ինչպես նաև ԵՄ ներկայացուցիչների հետ, որոնց ներգրավվածությունը տարածաշրջանում «բավական խորն է»: