ՀՀ դեսպանը հանդիպել է ԿԳ նախարարի տեղակալին

Նոյեմբերի 10-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի կրթության և գիտության նախարարի տեղակալ Նունու Միցկևիչի հետ։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց բարձրագույն կրթության ոլորտում Հայաստան-Վրաստան համագործակցությանը՝ այդ թվում Երևանի պետական համալսարանի և Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի միջև փոխգործակցության ընդլայնմանը։
Մտքեր փոխանակվեցին երկու երկրների կրթության ոլորտը համակարգող գերատեսչությունների միջև ձևավորված արդյունավետ համագործակցության և առաջիկա ծրագրերի վերաբերյալ։