Սուրեն Պապիկյանը և Չինաստանի դեսպանը քննարկել են պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքը

Սուրեն Պապիկյանը և Չինաստանի դեսպանը քննարկել են պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքը


Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունին և ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության պաշտպանական հարցերով նորանշանակ ռազմական կցորդ, ավագ գնդապետ Ան Ցյանին:

 

 

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է Ան Ցյանին պաշտպանական հարցերով ռազմական կցորդի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ ու մաղթել նորանոր հաջողություններ և արդյունաշատ աշխատանք:

 

Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը դեսպանին ներկայացրել է ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը:

 

 

Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-չինական երկկողմ հարաբերությունները:

 

Քննարկվել են պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքը, զարգացման և ընդլայնման հնարավորությունները: