Գումբուրդոյի պարի համույթի հերթական ձեռքբերումը





Օրերս Թբիլիսիի Արտ հոլ֊ում տեղի ունեցավ պարի փառատոն, որին մասնակցեցին Վրաստանի տարբեր բնակավայրերի համույթներ։ Ախալքալաքի քաղաքապետարանից փառատոնին մասնակցության հրավեր էր ստացել Գումբուրդոյի պարի համույթը եւ փառատոնի մասնակցության բոլոր ծախսերը հոգացել է Ախալքալաքի քաղաքապետարանը։
Այսօր՝ նոյեմբերի 28֊ին Գումբուրդո գյուղի պարուսույց Ռադիկ Եզոյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ մրցանակաբաշխություն եւ համույթի սաները պարային համարներով հանդես եկան ծնողների համար։
Գումբուրդո գյուղի պարի համույթի սաները ոգեւորված են, Թբիլիսիից վերադարձել են վառ տպավորություններով։
Պարուսույցը՝ Ռադիկ Եզոյանը շնորհակալություն է հայտնում Ախալքալաքի քաղաքապետարանին ծախսերն ամբողջությամբ հոգալու, երեխաների ծնողներին վստահության եւ համույթի սաներին բեմում լավագույնս ներկայանալու համար։
Նշենք՝ Գումբուրդո գյուղում արդեն 8 ամիս է անցկացվում են պարի դասընթացներ։ Համույթը մասնակցել է համերգների եւ փառատոնների, ինչպես Ջավախքում, այնպես էլ Թբիլիսիում։ Առաջիկայում նոր փառատոնների են պատրաստվում։