Քրիստիննե Գրիգորյանը ԵՄ բանագնացներին է փոխանցել Պաշտպանի հաստատության պատրաստած արտահերթ զեկույցները 16.11.2022 . Միջազգային

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը նոյեմբերի 15-ին ընդունել է ԵՄ և ԵՄ անդամ երկրների Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացների պատվիրակությանը, որին ուղեկցել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը և Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը։
Հանդիպման ընթացքում Գրիգորյանը ներկայացրել է Պաշպանի հաստատության մանդատը, լիազորություններն ու գործունեության առաջնահերթ ուղղությունները։
Գրիգորյանը պատասխանել է պատվիրակության անդամների հարցերին, խոսել տարվա ընթացքի մարտահրավերներից, առկա իրավիճակից, առաջնահերթություններից։
Պաշտպանն անդրադարձել է սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին, ապրիլ-մայիս ամիսների հանրահավաքներին։
Գրիգորյանը խոսել է նաև իրավահավասարության ապահովման, ատելության խոսքի դեմ պայքարի, կանանց իրավազորման ու ընտանիքում բռնության դեմ պայքարի խնդիրների մասին։
.jpg?w=750&ssl=1)
Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել Պաշտպանի հաստատությանը կատարած աշխատանքի համար։
Հանդիպման ավարտին Պաշտպանը պատվիրակության անդամներին է փոխանցել Պաշտպանի հաստատության պատրաստած արտահերթ զեկույցները։