Իրանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
		11.11.2022 . Միջազգային


Բաքուն պատասխանել է Թեհրանին: Նոյեմբերի 11-ին Ադրբեջանում ԻԻՀ դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։ «Հանդիպման ընթացքում ներկայացվել  է վերջերս իրանական լրատվամիջոցներում Ադրբեջանի դեմ իրականացվող քարոզչության, զրպարտչական արշավի և Իրանի Իսլամական Հանրապետության բարձրաստիճան քաղաքական և ռազմական պաշտոնյաների՝ երկու երկրների հարաբերությունների ոգուն չհամապատասխանող սպառնալից հռետորաբանության հետ կապված դժգոհությունն ու մտահոգությունը»,- նշված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
 
Բաքուն ընդգծել է, որ անընդունելի է Իրանում Ադրբեջանի դեմ նման տեղեկատվության տարածումը և գործողությունների իրականացումը, և ակնկալվում է, որ դրանք հնարավորինս շուտ կդադարեցվեն։