Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Արցախյան երրորդ պատերազմի զոհերի հիշատակին 09.11.2022 . Արցախ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 9-ին այցելել է Ստեփանակերտի զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել Արցախյան երրորդ պատերազմում նահատակված հերոսների հիշատակին:
Երկրի ղեկավարին ուղեկցել են նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը, ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը: