Բաքուն հարձակվել է ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքների վրա. El País
		03.10.2022 . Տարածաշրջան


Իսպանական El País լրատվամիջոցն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանային վերջին իրադարձություններին՝ ընդգծելով, որ Բաքուն հարձակվել է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքների վրա:

El País-ը նշել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի կոչը՝ հետաքննել հայ գերիների սպանության վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութը: Կլաարն ընդգծել է, որ եթե  հաստատվի տեսանյութի իսկությունը, ապա դա ռազմական հանցագործություն է, և մեղավորները պետք է պատժվեն:

Իսպանական պարբերականի հոդվածում հեղինակը մեջբերել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը. «Հայաստանը կօգտագործի միջազգային բոլոր մեխանիզմները հետաքննություն ապահովելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»:

El País-ը հիշեցնում է, որ սեպտեմբերյան էսկալացիան ամենալուրջն է 2020 թվականից հետո: «Հայաստանն օգնություն է խնդրել ՀԱՊԿ-ից, սակայն չի ստացել, Ռուսաստանն էլ կարծես թե չի ցանկանում միջամտել հակամարտությանը»,- նշված է հոդվածում: Մինչդեռ, ըստ հոդվածագրի, Բաքուն հզոր աջակցություն է ստանում Թուրքիայից: