Արցախի ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 41.72 տոկոսը

Արցախի ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 41.72 տոկոսը


Ժամը 20:00-ին Արցախի մի շարք համայնքներում ավարտվել է քվեարկությունը և փակվել են բոլոր 5 ընտրատեղամասերը: Այդ մասին հայտնում են Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

 

Քվեարկության ավարտից հետո Արցախի Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ընտրություններին մասնակցել է 698 ընտրող կամ ընտրողների 41.72%-ը:

 

Մասնակիցների թիվն ըստ ընտրական տեղամասերի հետևյալն է.

 

Մարտակերտի շրջան

 

Ծմակահող– 168 ընտրողներից 122 կամ 72.62 %

Մոխրաթաղ– 264 ընտրողներից 161 կամ 60.98 %

Նոր Ղազանչի – 123 ընտրողներից 67 կամ 54.47 %

Վանք – 1032 ընտրողներից 299 կամ 28.97 %

 

Մարտունու շրջան

 

Խերխան– 86 ընտրողներից 49 կամ 56.98 %

 

Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովից հիշեցնում են, որ տարածքային ընտրական հանձնաժողովներն ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունների հիման վրա ամփոփում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները և արձանագրությամբ վավերացնում դրանք քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ քան 18 ժամվա ընթացքում: