ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Պատրիարքի հետ

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Պատրիարքի հետ



Հոկտեմբերի 26-ին Վատիկան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Քահանայապետական Լևոնյան հայ վարժարան, որտեղ հանդիպում է ունեցել Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Պատրիարք Ռաֆայէլ Պետրոս Մինասյանի հետ։
Պատրիարքի հետ հանդիպման ընթացքում ԱԳ նախարարն ընդգծել է Հայ Կաթողիկե եկեղեցու դերը Հայաստան-Սփյուռք կապերի ընդլայնման գործում և պատասխանել հանդիպմանը մասնակցող հոգևորականների հարցերին։