Կարտոֆիլի բերքահավաքը մոտենում է ավարտին

Կարտոֆիլի բերքահավաքը մոտենում է ավարտին

Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերում արդեն գրեթե ավարտվում է կարտոֆիլի բերքահավաքը:Ֆերմերների կարծիքով այս տարի կարտոֆիլի գինը բարձր կլինի, սակայն որակը այդքան էլ չի արդարացվի քանի, որ  հնարավորություն չեն ունեցել հողը լավ մշակելու, թունաքիմիկատներ  ներարկելու և ոռոգելու:
«Կարելի է ասել 80 %- ով վատ է բերքատվությունը, ինչը պայմանավորված է եղանակային վատթար պայմաններով,  չենք հասցրել նորմալ մշակել, թունաքիմիկատներով պարարտացնել։ Չորություն էր եւ մարդիկ հնարավորություն չունեին ոռոգելու։ Ճիշտ է կան ֆերմերներ, որոնք լավ սերմացու են ցանել, լավ մշակել, հնարավորությունները շատ է եղել եւ լավ բերքատվություն են ստացել։ Սակայն ընդհանուր հաշվով բերքատվությունը ցածր է»,- նշում է ֆերմերը։
Ըստ նրա բերքի իրացման խնդիր չի լինի:
«Բերքի իրացումը խնդիր չի լինի, այս պահին էլ լավ բերքի գինը բավականին բարձր է, պարզապես քանակն է քիչ։ 1,50֊ ից 2 լարու սահմանում կարող է տատնվել գինը, բերքի իրացումը հեշտ կլինի»,- ասում է Եղիշե Աղաջանյանը։
Բերքահավաքի շրջանում մեծ ֆերմերները վարձում են աշխատողների, մունիցիպալիտետի գյուղաբնակչություն համար, բերքահավաքի ամիսները ապահովում են նաև բնակչության զբաղվալությունը։
Նշենք, որ այս տարի մեկ աշխատուժի օրական միջին  աշխատավարձը հիսունից վաթսուն լարի է: