ՌԴ ՊՆ-ն հաստատել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա նոր հարձակումները

ՌԴ ՊՆ-ն հաստատել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա նոր հարձակումները



Երեկ ամբողջ օրվա ընթացքում Ռուսաստանի զինված ուժերը բարձր ճշգրտության զինատեսակներով նոր հարվածներ են հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին։ Այս մասին լրագրողներին հայտնել են ՊՆ-ում։

Նրանք նշել են, որ հարվածներն իրականացվել են հեռահար զինատեսակներով՝ ծովից։ Ըստ աղբյուրի՝ բացի էներգետիկ օբյեկտներից, թիրախում եղել են նաև ուկրաինական ռազմական հրամանատարությունը, կառավարման համակարգերն ու օտարերկրյա արտադրության զինամթերքով և սպառազինությամբ զինանոցները։