Իրաքը նոր նախագահ ունի


Իրաքի խորհրդարանն այսօր գաղտնի քվեարկության երկրորդ փուլով Իրաքի նախագահ է  ընտրել ազգությամբ քուրդ Աբդուլ Լաթիֆ Ռաշիդին: Նա դարձել է Իրաքի 10-րդ նախագահը: 

 

Ռաշիդի մրցակիցը երկրի նախագահի պաշտոնակատար Բարհամ Ահմեդ Սալեհն էր, որը երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնել էր 2018-ին: Անցած տարի աշնանը տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո շուրջ մեկ տարի Իրաքը նախագահ չուներ:

 

Հեղինակ՝ Միքայել Սաքունց