Դեսպան Սմբատյանը հանդիպել է Արդարադատության նախարարի հետ

Հոկտեմբերի 11-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի հետ։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց արդարադատության ոլորտում Հայաստանում և Վրաստանում տեղի ունեցող բարեփոխումներին և այս ուղղությամբ երկկողմ համագործակցությանը։ Ընդգծվեց երկու երկրների արդարադատության նախարարությունների միջև արդեն ավանդական դարձած պարբերական շփումների և քննարկումների շարունակականության ապահովման կարևորությունը։
Հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։