«Հայաստան» հիմնադրամի փոխտնօրենն Արցախում ծանոթացել է հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող շինարարական ծրագրերի ընթացքին
		28.10.2022 . Արցախ


Նախօրեին «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանն այցելել է Արցախ՝ ծանոթանալու հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող շինարարական ծրագրերի ընթացքին։
 
Վերջինս նախարար Արամ Սարգսյանի հետ համատեղ նախորդող օրերի ընթացքում շրջայց է կատարել տարբեր շինհրապարակներում, հետևել է բնակարանաշինական և ճանապարհաշինական ոլորտներում ընթացիկ և ավարտման փուլում գտնվող աշխատանքներին։
 
Տեղերում շինարարական կազմակերպությունների պատասխանատուների հետ քննարկվել են ծրագրերի իրականացման ընթացքը, ընդգծվել շինարարական աշխատանքներն որակական բարձր չափորոշիչներով կատարելու առաջնահերթությունը և սահմանված ժամկետներում ավարտին հասցնելու հրատապությունը։
 
Նշենք, որ մինչև տարեվերջ հիմնադրամի ֆինանսավորմամբ կառուցվող բնակարանների և առանձնատների որոշ խմբաքանակ կհանձնվի շահագործման։