Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի փոխվարչապետի հետ
		13.10.2022 Sona Tonakanian Հայ-Վրացական հարաբերություններ


Հոկտեմբերի 13-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցությանը, քննարկվեց երկկողմ օրակարգում առկա հարցերի լայն շրջանակ։ Կարևորվեց երկու երկրների տնտեսական ոլորտը համակարգող գերատեսչությունների միջև առկա արդյունավետ փոխգործակցության շարունակականության ապահովումը։

Հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։