Երևանը հավաստիացրել է՝ առանց մեր կարծիքի Արցախին առնչվող փաստաթուղթ չի ստորագրվելու. Արցախի նախագահ

Երևանը հավաստիացրել է՝ առանց մեր կարծիքի Արցախին առնչվող փաստաթուղթ չի ստորագրվելու. Արցախի նախագահ


Ստեփանակերտը Երևանից բազմիցս ստացել է հավաստիացումներ, որ առանց Արցախի ժողովրդի հետ քննարկման, չի ստորագրվելու հարցին առնչվող որևէ փաստաթուղթ, հայտարարել է Արցախի նախագահն այսօրվա տեսաուղերձում: Արայիկ Հարությունյանը հույս է հայտնել, որ հնարավոր կլինի ապահովել ռուս խաղաղապահների անժամկետ ներկայությունն Արցախում, նաև տեղեկացրել, որ առաջիկայում նախաձեռնելու է կադրային փոփոխություններ, իսկ պետական մարմինների նկատմամբ հանրային վերահսկողությունը բարձրացնելու համար ձևավորվելու է նախագահին կից քաղաքական խորհուրդ, այդ թվում՝ նախկին նախագահներին մասնակցության հրավերով:

Մանրամասները` ռեպորտաժում: