Վրաստանում ՀՀ դեսպանը մասնակցեց «Հայաստան-Վրաստան. անվտանգային մարտահրավերներ թե մարտահրավերներ անվտանգության համար» քննարկմանը

Սեպտեմբերի 17-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը մասնակցեց Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակի կողմից կազմակերպված «Հայաստան-Վրաստան. անվտանգային մարտահրավերներ թե մարտահրավերներ անվտանգության համար» («Armenia and Georgia: Security challenges or challenges for security?») խորագրով հանրային քննարկմանը։ Քննարմանը հրավիրված էին փորձագետներ Հայաստանից և Վրաստանից։
Իր ողջույնի խոսքում, շնորհակալություն հայտնելով քննարմանը մասնակցելու հրավերի համար, դեսպան Սմբատյանը մանրամասն ներկայացրեց վերջին օրերին Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված լայնածավալ ռազմական ագրեսիան՝ որպես միջազգային իրավունքի` ՄԱԿ կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի և միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում, ընդգծեց իրականացված ագրեսիայի առնչությամբ միջազգային հանրության և գործընկեր բոլոր պետությունների հասցեական և կոշտ արձագանքի անհրաժեշտությունը։
Այս համատեքստում անդրադարձ կատարվեց նաև ամբողջ տարածաշրջանի համար առաջացող անվտանգային մարտահրավերներին և դրանց դիմագրավելու հարցում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության կարևորությանը։
Աղբյուրը ՝Վրաստանում Հայաստանի դեսպանություն։