Հանցագործն ունի անուն՝ Ադրբեջան. ՄԱԿ ԱԽ-ում քննարկել են Հայաստանի դեմ Բաքվի ագրեսիան

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Հայաստանի դիմումի հիման վրա և նախագահող երկիր Ֆրանսիայի նախաձեռնությամբ անցկացրել է քննարկում՝ նվիրված մեր երկրի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային: Քննարկման ընթացքում ելույթներ են ունեցել ԱԽ մշտական և ժամանակավոր անդամ երկրների, նաև՝ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները: Զեկույց է ներկայացրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Յենչան` Երևանին ու Բաքվին կոչ անելով քայլեր ձեռնարկել սահմանազատման և սահմանագծման, խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ: ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը Մհեր Մարգարյանը անդրադարձել է Ադրբեջանի պատերազմական հանցագործություններին և պահպանվող լարվածությանը:
Մանրամասները` ռեպորտաժում: