Հայաստանից ստացվող լուրերն առանձնահատուկ տագնապալի են. Ռենո Մուսելիե

Հայաստանից ստացվող լուրերն առանձնահատուկ տագնապալի են. Ռենո Մուսելիե



Ֆրանսիայի Պրովանս-Ալպերի շրջանային խորհրդի նախագահ Ռենո Մուսելիեն Թվիթերում գրել է, որ Հայաստանից ստացվող լուրերն առանձնահատուկ տագնապալի են։

«Եթե հաստատվի Ադրբեջանի հարձակումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, ապա միջազգային արձագանքը պետք է լինի անհապաղ և միասնական»,- հայտարարել է Մուսելիեն: