Անհրաժեշտ է վերանորոգել երկու վնասված կոյուղու խողովակներ և կամուրջ Ռաբատում

Անհրաժեշտ է վերանորոգել երկու վնասված կոյուղու խողովակներ և կամուրջ Ռաբատում

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստան» հասարակական կազմակերպությունը հետաքրքրվել է Ախալցխայի բաց կոյուղու խողովակներով Ռաբատում։ Մեր լրատվականը մեկ անգամ չէ, որ գրել են այս խնդրի մասին։

Կոյուղու խողովակը միացված չէ կենտրոնական համակարգին, ուստի խողովակից եկող ամեն ինչ բացահայտ հավաքվում է բնակելի շենքերի շրջակայքում։ Բնակչությունը տարիներ շարունակ խնդրում է բարելավել այս խողովակի սանիտարական վիճակը։ ՀԿ-ն ստորագրություններ է հավաքել տեղի բնակիչներից և ուղարկել Ախալցխայի քաղաքապետարան և Միացյալ ջրամատակարարող ընկերություն։
Ախալցխայի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունում դիմումի ստացումը և տեղեկացնում է, որ հարցը կքննարկվի։ Ինչ վերաբերում է խնդրի լուծմանը, քաղաքապետարանի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից մեզ փոխանցեցին, որ հաջորդ տարի նախատեսվում է այս խնդիրները լուծել քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում։