Հունգարիան զիջումների է գնում ԵՄ-ին՝ հանուն նյութական աջակցության

Հունգարիան զիջումների է գնում ԵՄ-ին՝ հանուն նյութական աջակցության



Հունգարիայի իշխանությունները հանձնարարել են երկրում ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարող անկախ մարմին, ինչպես նաև պետական ​​գնումների գնահատման համակարգ՝ գրում է Nepszava-ն։ Հրատարակությունը նշում է, որ նորամուծությունները կապված են Բուդապեշտի նկատմամբ Եվրահանձնաժողովի պահանջների և վարչապետ Վիկտոր Օրբանի՝ Բրյուսելից ֆինանսական աջակցություն ստանալու ցանկության հետ։
Ինչպես նշում է Bloomberg-ը, նման զիջումները կարող են Բուդապեշտին հնարավորություն տալ Եվրամիության միջոցներից ստանալ 5,8 միլիարդ եվրո:

Դրա համար իշխանությունները համաձայնել են ստեղծել աշխատանքային խումբ՝ կոռուպցիայի և խարդախության դեմ պայքարի, ինչպես նաև շահերի բախման ու այլ խախտումների կանխման համար։ Պարիտետային հիմունքներով այն ընդգրկելու է պետական ​​մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների։