ԵՄ-ն կասեցնում է Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը. Reuters
		31.08.2022 . Միջազգային


Պրահայում Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարների երկօրյա հանդիպման արդյունքում որոշվել է կասեցնել Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն, հաղորդում է Reuters-ը։

Միաժամանակ հանդիպման մասնակիցները չեն կարողացել միասնական որոշում կայացնել ռուսաստանցիներին վիզաների տրամադրման արգելքի վերաբերյալ: Ամբողջական արգելքին դեմ են արտահայտվել Հունգարիան, Իտալիան, Գերմանիան, Հունաստանը, Կիպրոսը և մի շարք այլ երկրներ:

Արգելքին կողմ են եղել Չեխիան, Լեհաստանը, Ֆինլանդիան և Բալթյան երկրները: