Ախալքալաքի «Աբուլ»֊ը 5։0 հաշվով հաղթեց Թբիլիսիի «Մերանի-3»֊ին

Ախալքալաքի «Աբուլ»֊ը 5։0 հաշվով հաղթեց Թբիլիսիի  «Մերանի-3»֊ին





Այսօր՝ օգոստոսի 26֊ին Ախալքալաքի մարզադաշտում «Աբուլը» թիմը Վրաստանի ֆուտբոլի առաջնության երկրորդ տուրի շրջանակներում հյուրընկալեց Թբիլիսիի «Մերանի-3»֊ին եւ 5։0 հաշվով հաղթանակ տարավ, արդյունքում Ախալքալաքի թիմը մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականից բարձրացավ առաջին տեղով։
Թիմը լավ պատրաստվածություն է ցուցաբերել երկրորդ տուրի մեկնարկին։
Խաղի ընթացքում գոլերի հեղինակ են դարձել՝Ավետիսյան Սուրեն՝ 2 գոլՄուրադաշվիլի Զազա՝ 1 գոլԴարբինյան Ռաֆայել՝ 1 գոլԳագնիձե Լուկա՝ 1 գոլ
Հաջորդ խաղը տեղի կունենա Ախալքալաքում օգոստոսի 31֊ին ժամը 17։00։