ՀՀ հետ կապը կիրականացվի Բերդաձորի ենթաշրջանի Հին շեն-Մեծ շեն գյուղերի տարածքով. Արցախի ՆԳՆ 29.08.2022 . Արցախ

Արցախի ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ վաղը՝ օգոստոսի 30-ին՝ ժամը 20:00-ին, ՀՀ հետ կապը կիրականացվի նոր երթուղով՝ Բերդաձորի ենթաշրջանի Հին շեն-Մեծ շեն գյուղերի տարածքով։
Մինչ այդ Արցախից դեպի Հայաստանի Հանրապետություն ելումուտը կիրականացվի Բերձորի միջանցքով։
Այստեղ քաղաքացիների անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները։