Ֆիլմի ցուցադրություն Ախալքալաքում

Կիրակի՝ Օգոստոսի 28֊ին Ախալքալաքի Line Up մշակույթի կենտրոնում ցուցադրվեց վրացի ճանաչված ռեժիսոր Զազա Ուրուշաձեի «Մանդարիններ» ֆիլմը։
Ֆիլմը, որ 1990-ականներին Աբխազիայի շրջանում տեղի ունեցող պատերազմի մասին է, տասնյակ մրցանակների է արժանացել, իսկ 2015թ. առաջադրվել է «Օսկար» եւ «Ոսկե Գլոբուս» մրցանակների` «լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում:
Ֆիլմի ցուցադրության նախաձեռնողը Line Up կենտրոնի կամավորական Նարինե Տոնականյանինն է, նրա կարծիքով իր շատ հասակակիցների համար ֆիլմի դիտում քննարկումը արդյունավետ ժամանցի տեսակ է։
Ֆիլմի վերջում տեղի ունեցավ քննարկում եւ ներկաներն առաջարկեցին իրենց նախընտրած ֆիլմերի տարբերակներն առաջիկա ցուցադրության համար։