Ղազախստանը մեկ տարով դադարեցնում է ռազմական արտադրանքի արտահանումը

Ղազախստանը մեկ տարով դադարեցնում է ռազմական արտադրանքի արտահանումը



Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ալիխան Սմաիլովը պաշտպանական արդյունաբերության հարցերով հանձնաժողովի նիստ է անցկացրել:
Մասնակիցները քննարկել են մինչև 2023թ. օգոստոսի վերջը սպառազինության, ռազմական տեխնիկայի և ռազմական նշանակության արտադրանքի արտահանումը դադարեցնելու՝ արդյունաբերության և ենթակառուցվածքային զարգացման նախարարության առաջարկը:

Առաջարկը հանձնաժողովի անդամները հավանության են արժանացրել։