Ֆինլանդիայի նախագահը կարծում է, որ այժմ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ժամանակը չէ

Ֆինլանդիայի նախագահը կարծում է, որ այժմ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ժամանակը չէ



Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն այլ երկրներում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ Հելսինկիում հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ժամանակը դեռ չի եկել:
«Ներկա պայմաններում Ռուսաստանի հետ հարաբերություններից քիչ բան է մնացել։ Փոխվստահությունը կորցրել ենք, նոր մեկնարկի որևէ նշան չկա: Հիմա հարաբերությունները կարգավորելու ժամանակը չէ»,- նշել է նախագահը:

Ռուսաստանի հետ հարաբերությունները Նիինիստյոն համեմատել է «Սառը պատերազմի» ժամանակների հետ: Ֆինլանդիայի նախագահը կարծիք է հայտնել, որ բոլոր ուղղություններով երկխոսության հնարավորություններ գրեթե չկան՝ կարևորելով Ռուսաստանի հետ կապի մնացած ուղիները բաց պահելու անհրաժեշտությունը: