«Սուրմալուի» ողբերգության զոհերի ընտանիքներին է ցավակցել Գերմանիայի ԱԳՆ պաշտոնյան

«Սուրմալուի» ողբերգության զոհերի ընտանիքներին է ցավակցել Գերմանիայի ԱԳՆ պաշտոնյան



Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը ցավակցություն է հայտնել Երևանի պայթյունի կապակցությամբ:

«Խորապես վշտացած եմ Երևանի շուկայում երեկ տեղի ունեցած պայթյունի սարսափելի լուրից։ Անկեղծ ցավակցում են ողբերգության զոհերի ընտանիքներին։ Բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի քաղաքական տնօրեն Մաթիաս Լյուտենբերգը։