Թբիլիսիում տեղի է ունեցել երթ՝ նվիրված Ուկրաինայի անկախության օրվան
		25.08.2022 . Վրաստան


Թբիլիսիում տեղի է ունեցել երթ՝ նվիրված Ուկրաինայի անկախության օրվան։

Ցուցարարները Առաջին Հանրապետության հրապարակից շարժվել են դեպի Վրաստանի խորհրդարանի շենք։

Ուկրաինային աջակցող ակցիային մասնակցել են տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, քաղաքացիական ակտիվիստներ, Ուկրաինայի քաղաքացիներ։

Թբիլիսիում երթը ավարտվել է խորհրդարանի հարակից հրապարակում, որտեղ ակցիային մասնակցած Ուկրաինայի քաղաքացիները սկսել են վանկարկել «Մադլոբա, Սաքարթվելո»։ Շնորհակալություն, Վրաստան!։