Փետրվարից սկսած՝ Ուկրաինայի ռազմական ծախսերը հասել են 11,4 մլրդ դոլարի. Շմիգալ

Փետրվարից սկսած՝ Ուկրաինայի ռազմական ծախսերը հասել են 11,4 մլրդ դոլարի. Շմիգալ



Ուկրաինայի իշխանություններն ընթացիկ տարվա փետրվարի վերջից ռազմական ծախսերին են ուղղել մոտ 11,4 մլրդ դոլար: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի բյուջեի ընդհանուր ծախսերն այս ժամանակահատվածում հասել են գրեթե 27 մլրդ դոլարի:

«Դրա ավելի քան 40 տոկոսը ծախսվել է մեր երկրի պաշտպանության և անվտանգության համար»,- տեղեկացրել է Շմիգալը։