Երեկ և այսօր օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է. Արցախի ՊԲ 10.08.2022 . Արցախ

Օգոատոսի 9-ի լույս 10-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող որոշակի լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։ Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից:
Հրադադարի պահպանման ռեժիմի էական խախտումներ և միջադեպեր չեն արձանագրվել։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հետ միասին շարունակում են քայլեր ձեռնարկվել իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ։