Կողմերից յուրաքանչյուրը կարող է հանդես գալ ռուսական խաղաղապահ առաքելության վերաբերյալ առաջարկներով․ Լավրով
		05.08.2022 . Արցախ


Մոսկվան դեռ չի տեսել կոնկրետ առաջարկներ, որոնք Հայաստանի վարչապետը ցանկանում է քննարկման դնել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ գործողության համատեքստում։

Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետի հայտարարությունը ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության հստակեցման անհրաժեշտության մասին:

«Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի հանդես գալ լրացուցիչ նախաձեռնությունների առաջարկով։ Առայժմ մենք դրանք չենք տեսել»,- նշել է Լավրովը։